Ադրբեջանի Ղարաբաղի ազատագրման կազմակերպությունը մտադիր է այսօր բողոքի ցույց անցկացնել Բաքվում ԱՄՆ դեսպանատան առջեւ: Ինչպես հաղորդում է Բաքվի «Էխո» թերթը, «Ղարաբաղի ազատագրողները» մտադիր են իրենց դժգոհությունը հայտնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում Վաշինգտոնի «անպատասխանատու դիրքորոշման» առնչությամբ: Պիկետի մասնակիցները Վաշինգտոնից կպահանջեն «հրաժարվել երկակի ստանդարտների քաղաքականությունից» եւ «արգելել ԱՄՆ-ում հայկական լոբբիի գործունեությունը»: