AM
1 September 2003 - 18:26 AMT

ՀՈՒՆԱՍՏԱՆԸ ՇԱՀԱԳՐԳՌՎԱԾ է ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՅՈՒՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՄԵՋ

Հունաստանը, որպես ՆԱՏՕ-ի եւ Եվրոպական Միության կազմի մեջ մտնող միակ երկիրը իր տարածաշրջանում, շահագրռված է Հարավային Կովկասում անվտանգության կայուն համակարգի ստեղծման մեջ: Այդ մասին հայտարարել է այսօր Երեւան ժամանած Հունաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ գեներալ Գեորգիոս Անտոնակոպուլոսը: Նրա խոսքերով, հունական կողմը պատրաստ է ըստ ամենայնի աջակցել հայ խաղաղապահների դասակին, որոնք կմասնակցեն միջազգային խաղաղարար գործողություններին Կոսովոյում: