Սեպտեմբերի 15-16-ը Երեւանում կանցկացվի հայ-լիտվական բիզնես-համաժողով: Ինչպես «Մեդիամաքս» գործակալությանն է հայտնել Զարգացման հայկական գործակալության արտահանման բաժնի ղեկավար Մուշեղ Սարգսյանը, հայ եւ լիտվացի գործարարները կքննարկեն փոխադարձ ներկրման-արտահանման եւ ներդրումների հետ կապված նախագծեր: Ակնկալվում է, որ մասնակիցները կքննարկեն նաեւ համատեղ ձեռնարկությունների ստեղծման հեռանկարները: