AM
18 February 2012 - 12:50 AMT

Հիլարի Քլինթոն. ԱՄՆ-ն Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների բարելավման կողմից է

ԱՄՆ-ն առաջիկա տարում ևս կօժանդակի խաղաղությանը, կայունությանը, ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին և զարգացմանը Կովկասում: Այդ մասին «FY 2013 Կոնգրեսի միջազգային հարաբերություններն ու բյուջետային հաստատումները» նիստում հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, հաղորդում է APA-ն:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ Միացյալ Նահանգներն աշխատում են Մինսկի խմբից գործընկերների հետ համատեղ»,- հավելել է պետքարտուղարը:

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին` Քլինթոնը նկատել է, որ ԱՄՆ-ն շարունակում է մնալ Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների բարելավման կողմնակիցը: