Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը ցավակցական ուղերձ է հղել Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակին եւ Եգիպտոսի նախագահ Մուհամմադ Հոսնի Մուբարաքին` հունվարի 5-ին Շարմ ալ Շեյխ քաղաքում տեղի ունեցած օդային աղետի կապակցությամբ: Ռ. Քոչարյանը հայ ժողովրդի եւ անձամբ իր անունից ցավակցություն է հայտնել աղետում զոհվածների հարազատներին: