AM
7 January 2004 - 18:05 AMT

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՏՈՆԵՑԻՆ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴԸ ԵՎ ՔՐԻՍՏՈՍԻ ՄԿՐՏՈՒԹՅՈՒՆԸ

Երեկ Հայաստանում տոնեցին Սուրբ Ծնունդը եւ Քրիստոսի Մկրտությունը: Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին II-ը Մայր աթոռ սուրբ Էջմիածնում մատուցել է Սուրբ Ծննդյան պատարագ, որին ներկա է գտնվել Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նշենք, որ ի տարբերություն քրիստոնեական մյուս եկեղեցիների, Հայ Առաքելական եկեղեցին Սուրբ Ծնունդը եւ Քրիստոսի Մկրտությունը տոնում է նույն օրը` հունվարի 6-ին: