«Կրասնոդարը» թուրքական Բելեք քաղաքում ստուգողական հանդիպում է անցկացրել «Ռադնիչկի 1923» սերբական ակումբի հետ: Հանդիպումն ավարտվել է 3:0 հաշվով` «Կրասնոդարի» հաղթանակով: Վերջինիս երկրորդ գոլը պենալտիով իրացրել է Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը: Իսկ 44-րդ րոպեին հայ ֆուտբոլիստը գոլային փոխանցում է կատարել Մարսիոյին:
Սլավոլյուբ Մուսլինի սաները փետրվարի 22-ին կխաղան ուկրաինական «Կրիվբասսի» հետ, որտեղ փորձաշրջան է անցնում Հայաստանի հավաքականի պաշտպան Ռոբերտ Արզումանյանը:






