AM
20 February 2012 - 08:25 AMT

Կանադայի մարդու իրավունքների թանգարանում Հայոց ցեղասպանությանը նվիրված քննարկում է կայացել

Կանադական Տորոնտո քաղաքում տեղի է ուեցել քննարկում, նվիրված Հայոց ցեղասպանությանը: Մարդու իրավունքների Զորյան ինստիտուտի և Կանադայի Մարդու իրավունքների թանգարանի կազմակերպած քննարկմանը մասնակիցներն անդրադարձել են նաև Հայոց ցեղասպանությանը:

«Քանի որ պարզվեց , որ Մարդու իրավունքների թանգարանը չի ընդունել ցեղասպանությունների փաստերի ներկայացման վերաբերյալ դիտողությունները, մենք կլոր սեղան կազմակերպեցինք այդ թեմայի շուրջ»,-հայտարարել են Զորյան ինստիտուտի ներկայացուցիչները:

Հայտնի է, որ Մարդու իրավունքների թանգարանն իր ցուցադրությունում ներառելու է Կանադայի իշխանությունների կողմից ճանաչված 5 ցեղասպանությունները, սակայն դեռ հայտնի չէ, թե ինչ մեթոդաբանությամբ է դա արվելու, գրում է Armenian Weekly-ին: