AM
20 February 2012 - 15:32 AMT

Եվրամիությունը բանակցություններ է սկսում Հայաստանի հետ ազատ առևտրի գոտիների ստեղծման վերաբերյալ

Եվրամիությունը բանակցություններ է սկսում Հայաստանի հետ Արևելյան գործընկերության երկրներում ներդրումների ավելացման համար ազատ առևտրի գոտիների ստեղծման վերաբերյալ: Բանակցությունների ժամանակ կարծարծվեն թափանցիկ, կանխատեսելի և ժամանակակից առևտրային միջավայրի ստեղծման հարցերը, հաղորդում է ԵՄ մամլո ծառայությունը:

«Մենք Հայաստանի հետ հարաբերությունների նոր փուլ ենք թևակոխում, որը կփոխի մեր համագործակցության մակարդակը»,- հայտնել է առևտրի գծով ԵՄ հանձնակատար Կարել դե Գուխտը:

Ընդլայնման և հարևանության քաղաքականության գծով ԵՄ հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն իր հերթին հայտնել է, որ «դա ԵՄ և Հայաստանի միջև տնտեսական հարաբերությունների ամրապնդման ևս մեկ նշան է»:

Ազատ առևտրի գոտիների ստեղծումը Ասոցացման պայմանագրի մասն է կազմում: