AM
9 January 2004 - 18:31 AMT

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՄՆ ԴԵՍՊԱՆԸ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ ԿՈՒՆԵՆԱ ԱՄԵՐԻԿԱՀԱՅԵՐԻ ՀԵՏ

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Օրդվեյը հունվարի 10-14-ը հանդիպումներ կունենա այն ամերիկահայերի հետ, որոնք բնակվում են ԱՄՆ միջինատլանտյան նահանգներում` Ֆիլադելֆիայում, Նյու Ջերսիում եւ Նյու Յորքում: Դեսպանը Ամերիկայի հայ հանրությանը կներկայացնի ԱՄՆ-ի կողմից Հայաստանում իրականացվող օգնության ծրագրերը: Հանդիպումների ընթացքում դիվանագետը կանդրադառնա փոքր բիզնեսի եւ ներդրումների միջոցով հայաստանյան տնտեսության զարգացումը խթանելու ուղղությամբ ձեռնարկվող ամերիկյան նախաձեռնություններին: