AM
21 Փետրվար 2012 - 08:59 AMT

Լևոն Ջուլֆալակյանը հրապարակել է հունահռոմեական ըմբիշների անունները, ովքեր հանդես կգան ԵԱ

Հայաստանի հունահռոմենական ըմբշամարտի հավաքակաի գլխավոր մարզիչ, Օլիմպիական խաղերի չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանը փետրվարի 21-ին պաշտոնապես ներկայացրել է այն մարզիկների անունները, որոնք մասնակցելու են Եվրոպայի առաջնությանը:

Բելգրադում մարտի 6-11 կայանալիք առաջնությանը հանդես կգան Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Ռոման Ամոյանը, Արամ Ջուլֆալակյանը, Եվրոպայի չեմպիոն և ԱԱ արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը, Հրաչ Հովհաննիսյանը, Արթուր Ալեքսանյանը և Յուրի Պատրիկեևը:

Ըմբշամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Հրանտ Ենոքյանը ընդգծել է, որ հավաքականը լավ կազմով է հանդես գալիս և բոլոր մարզիկներն էլ միջազգային փորձ ունեն: «Եվրոպայի առաջնությունը լուրջ և կարևոր մրցաշար է, բոլորը մեզանից լավ արդյունքներ են ակնկալում: Ես համոզված եմ, որ կանենք ամեն ինչ հաղթանակի համար, ինչպես նաև Օլիմպիական ուղեգրեր նվաճելու»,-հայտարարել է Ենոքյանը: