AM
22 Փետրվար 2012 - 05:19 AMT

EURO-2012-ի ժամանակ Ուկրաինայի օդային տարածքում կհերթապահեն չորս կործանիչներ և երկու ուղղաթիռներ

Ֆուտբոլի Եվրոպայի 2012թ. առաջնության անցկացման ժամանակ ինչպես օդակայաններում, այնպես էլ Ուկրաինայի օդային տարածքում կհերթապահեն չորս կործանիչներ և երկու ուղղաթիռներ:

Օպերատիվ կառավարման պետ, Ուկրաինայի ԶՈՒ օդային ուժերի հրամանատարության շտաբի պետի տեղակալ Վիկտոր Գամորան հայտնել է, որ մարտ-ապրիլ ամիսներին ծրագրվում է Ուկրաինայի Զինված ուժերի և Լեհական Զորքի որոշակի ուժերի և հակաօդային պաշտպանության միջոցների համատեղ զորավարժություններ անցկացնել: Կմշակվեն օդային իրադրության մասին փոխտեղեկացման կարգը, օդային տարածքի օգտագործման կանոնների խախտումներն ու օդից հնարավոր ահաբեկչական ակտի իրագործումը կանխելու ուղղությամբ փոխգործակցության և հերթապահ ուժերի կիրառման հարցերը:

Բացի այդ, ապրիլին ծրագրվում է միանգամից երկու երկկողմանի` ուկրաինա-բելառուսական և ուկրաինա-ռուսական հրամանատարաշտաբային մարզումներ անցկացնել ռազմական կառավարման մարմինների և հակաօդային պաշտպանության հերթապահ ուժերի հետ: Մայիսին ծրագրվում է մարզումների համալիր անցկացնել Ուկրաինայի Զինված ուժերի ստորաբաժանումների հետ, որոնք EURO-2012-ի խնդիրների կատարման հանձնարարական են ստանալու` կիրառելով ահաբեկչության դեմ պայքարի սուբյեկտների ուժերն ու միջոցները, հաղորդում է news.liga.net-ը: