Գլենդելի կենտրոնական գրադարանում մարտի 11-ին Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը դասախոսություն կկարդա` նվիրված Հայոց ցեղասպանությանը: Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենը կներկայցնի Հայոց ցեղասպանությանը նվիրված նոր հրապարակումներ:
Հրապարակումներում հիմնականում ներկայացված է հայ համայնքի կյանքը Օսմանյան կայսրության օրոք`Ցեղասպանությունից առաջ և հետո: