AM
22 Փետրվար 2012 - 07:08 AMT

ՄՕԿ-ի փոխնախագահ Մարիո Պեսկանտեն հրաժարական է տվել

Միջազգային օլիմպիական ծարժման հայտնի գործիչ և իտալական սպորտի բազմամյա ղեկավար Մարիո Պեսկանտեն հայտարարել է, որ հրաժարվում է ՄՕԿ-ի փոխնախագահի իր պաշտոնից:

Պեսկանտեի խոսքով, ինքը նամակով այդ մասին հայտնել է ՄՕԿ նախագահ Ժակ Ռոգեին, որն առաջիկայում կդիտարկվի ՄՕԿ-ի նիստին` նվիրված 2012թ Լոնդոնի Օլիմպիական խաղերին, հայտնում է ՌՒԱ Նովոստին:

Պեսկանտեն Իտալիայի առաջին ներկայացուցիչն էր, ով զբաղեցրել է ՄՕԿ-ի փոխնախագահի պաշտոնը:

Պեսկանտեի հրաժարականը հետևել է նրան, որ Իտալիայի վարչապետը հայտարարել է, որ Հռոմը հրաժարվում է դառնալ 2020թ Օլիմպիական մայրաքաղաք: