AM
22 Փետրվար 2012 - 07:55 AMT

Դավիթ Նալբանդյանը Բուենոս Այրեսի Copa Claro մրցաշարում հաղթանակով է մեկնարկել

Դավիթ Նալբանդյանը Բուենոս Այրեսի Copa Claro մրցաշարում հաղթանակով է մեկնարկել: Առաջին շրջանում նա 2 սեթերում առանց խնդիրների 81 րոպեների ընթացքում հաղթել է Վայնե Օդեսնիկին:

Երկրորդ փուլում Նալբանդյանի մրցակիցն է լինելու նրա հայրենակից և հավաքականի գործընկեր Խուան Մոնակոն, ով ավելի ուժեղ է գտնվել Ֆիլիպո Վոլանդրիից` Իտալիա: Խաղը տեղի կունենա փետրվարի 23-ին: Նալբանդյանն ու Մոնակոն պաշտոնական խաղերին հանդիպել են երեք անգամ և առայժմ 2:1 հաշվով առաջևում է Նալբանդյանը Մրցաշարը տեղի է ունենում փետրվարի 20-26, իսկ մրցանակային ֆոնդը կազմում է 553.100 դոլար:

2011թ Copa Claro-ում Նալբանդյանը հասել է քառորդ եզրափակիչ, իսկ հաղթող է դարձել Նիկոլաս Ալմագրոն, ով եզրափակչում հաղթել է արգենտինացի Խուան Իգնասիո Չելային: