AM
22 Փետրվար 2012 - 10:10 AMT

Հնդկաստանում ֆուտբոլի նորացված առաջնությունը հետաձգվել է դաշտերի պակասի պատճառով

Առաջին անգամ Հնդկաստանում ֆուտբոլի նորացված առաջնությունը հետաձգվել է դաշտերի պակասի պատճառով:

Քիչ է, որ կազմակերպիչները պետք է գտնեն համապատասխան մարզադաշտեր, պետք է նաև տեղի իշխանությունների հետ պայմանավորվեն դրանց շահագործման մասին, ինչի վրա շատ ժամանակ կծախսվի:

Այսպիսով, խաղաշրջանը, որտեղ հանդես են գալու հայտնի ֆուտբոլիստներ Ֆաբիո Կաննավարոն, Էռնան Կրեսպոն և Ռոբեր Պիրեսը և բազմաթիվ այլ եվրոպացի ֆուտբոլիստներ, ապրիլի կեսից շուտ չի սկսվի, հայտնում է sport-express.ru-ն: