AM
23 Փետրվար 2012 - 06:30 AMT

Սերգեյ Միքայելյանը երիտասարդական ԱԱ զբաղեցրել է 8-րդ հորիզոնականը

Էրզրումում ընթանում է դահուկասահքի աշխարհի`մինչև 23 տարեկանների երիտասարդական առաջնությունը: 10 կմ մրցատարածությունում հայ դահուկորդ Սերգեյ Միքայելյանը 26:35.4 րոպե արդյունքով զբաղեցրել է 8-րդ հորիզոնականը: Հաղթող է դարձել Սերգեյ Ուստյուգովը` Ռուսաստան, ով տարածությունն անցել է 25:24.7 րոպեում:

Փետրվարի 23-ին 15 կմ մրցատարածությունում Հայաստանը կներկայացնի Մյասնիկ Ղարիբյանը: Առաջնությունը կավարտվի փետրվարի 25-ին: