Հայ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի մարզիչ Ուլի Վեգներն ընդգծել է, որ Աբրահամի նոր մրցակիցը բազմակողմանի և ուժեղ է:
«Վիլշևսկին ավելի ուժեղ է, քան Պաբլո Ֆարիասը, ում հետ Աբրահամը մենամարտել է հունվարի սկզբին: Ես շատ հարգում են լեհ բռնցքամարտիկին, ով նախորդ տարի Ֆինլանդիայում կարողացել է գրավել EBU գոտի: Կարծում եմ, մարտի 31-ին բոլորը հետաքրքիր մենամարտ կտեսնեն»,-Վեգների խոսքը հայտնում է boxingscene.com-ը:
Արթուր Աբրահամ-Պյոտոր Վիլշևսկի մենամարտը կկայանա մարտի 31-ին գերմանական Քիլ քաղաքում` «Sparkassen» արենայում: Իր հերթին Աբրահամն ընդգծել է, որ ինքը պատրաստ է մենամարտին և սկզբում կհաղթի Վիլշևսկուն, ապա կպայքարի աշխարհի չեմպիոնի կոչման համար:






