AM
17 January 2004 - 14:25 AMT

ՊԱՏԱՆԻ ՇԱԽՄԱՏԻՍՏԸ ՂԱՐԱԲԱՂԻՑ ՀԱՂԹԵԼ Է ԹԲԻԼԻՍԻՈՒՄ ԿԱՅԱՑԱԾ ԱՆԴՐԿՈՎԿԱՍՅԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ

11-ամյա շախմատիստ Հովիկ Հայրապետյանը Լեռնային Ղարաբաղից հաղթանակ է տարել շախմատի Թբիլիսիում կայացած «Կովկասյան ձմեռ» միջազգային առաջնությունում: Ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, նա հավաքել է 7 միավոր հնարավոր 9-ից: Մրցություններին մասնակցել են շախմատիստներ Հայաստանից, Վրաստանից եւ Ադրբեջանից, այդ թվում` միջազգային կարգի չորս վարպետ եւ 1 վարպետ ՖԻԴԵ-ի գծով: