Սփյուռքը պետք է ներդրումներ անի Հայաստանի տնտեսության մեջ: Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Օրդուէյը նման կոչով է դիմել Նյու Յորքում` Հայ Առաքելական եկեղեցու ԱՄՆ Արեւելյան թեմի ներկայացուցչությունում օրերս կայացած հանդիպմանը ներկա 200 հայերին, հաղորդել են թեմի մամլո ծառայությունում: Հանդիպման ընթացքում դեսպանը հաղորդել է Հայաստանում ներդրումային մթնոլորտի բարելավման եւ ներքին համախառն արտադրանքի աճի մասին: Ընդ որում նա քննադատել է հայ բանկերի վերաբերմունքը փոքր բիզնեսին, որոնք անչափ մեծ երաշխիքներ են պահանջում վարկեր տրամադրելու համար եւ չափազանց բարձր տոկոսներ ուզում: Ջ.Օրդուէյի կարծիքով, սփյուռքահայերի ակտիվ ներգրավումը Հայաստանի տնտեսական զարգացման գործում թույլ կտա ուղղել այնտեղ դեռեւս առկա թերությունները: