AM
19 January 2004 - 15:55 AMT

ՎԵՐԱԿԱՆԳՆՎԵԼ Է ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅՈՒՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՎՐԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ԿԱՊՈՂ ԼԵՌՆԱՑՔԱՅԻՆ ՄԱՅՐՈՒՂԻՈՎ

Այսօր առավոտից վերականգնվել է ավտոտրանսպորտի երթեւեկությունը Ռուսաստանը Վրաստանի եւ Հայաստանի հետ կապող լեռնանցքային ճանապարհներից մեկով: Վրացական ԶԼՄ-ների հաղորդագրության համաձայն, երեկ մայրուղին փակվել էր Հյուսիսային Օսիայի Ալագիրի կիրճում, ձնահյուսերի իջեցման պատճառով: Հյուսիսային Օսիայի հիդրոօդերեւութաբանական ծառայությունները չեն բացառում նոր ձնահյուսերի իջեցման վտանգը` տարվա այս ժամանակի համար անսովոր տաք եղանակի պատճառով: