Օրերս Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը ստորագրեց նամակ` ուղղված Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Վալտեր Շվիմերին, Կոռուպցիայի դեմ պայքարի երկրների խմբին (GRECO) Հայաստանի անդամակցելու վերաբերյալ: Երեւանում ակնկալում են, որ այդ հարցը կլուծվի նամակը հասցեատիրոջը պաշտոնապես հանձնելուց հետո: Ինչպես նշում է Հայաստանի ԱԳՆ մամլո ծառայությունը, 1999 թվականին ստեղծված խմբին անդամակցում է 34 երկիր` ներառյալ ԱՄՆ-ն: Կազմակերպությունը նպաստում է կոռուպցիան կանխարգելելու համար անհրաժեշտ իրավական եւ ինստիտուցիոնալ բարեփոխումների անցկացմանը: