Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Թորդա Էբբոթ-Ուոթն ընդգծել է Հարավային Կովկասի տարածաշրջանային նախագծերում Հայաստանի ինտեգրման կարեւորությունը: Այսօր Երեւանում լրագրողների հետ հանդիպման ընթացքում դեսպանն ընդսմին հայտարարել է, որ տվյալ հարցը դժվարանում է տարածաշրջանի երկրների միջեւ մեծ տարբերությունների պատճառով: Չնայած, նրա խոսքերով, Եվրոպայում կարելի է տեսնել միանգամայն տարբեր երկրների միջեւ սերտ կապերի օրինակներ: Համագործակցելով իրար հետ կարելի է ավելի շատ բանի հասնել, եւ Հայաստանը, որպես փակ սահմաններ ունեցող երկիր, պետք է խիստ շահագրգռված լինի տարածաշրջանային ինտեգրման հարցում: