Ռուսաստանին չի հետաքրքրում ղարաբաղյան հարցի արդար լուծումը, հայտարարել է Ադրբեջանի Ռազմավարական հետազոտությունների «Ատլաս» կենտրոնի ղեկավար Էլհան Շահինօղլուն:
Ինչպես հայտնում է SalamNews-ը, Շահինօղլուն հայտարարել է, թե եթե Ռուսաստանը շահագրգռված լիներ դրանում, «ապա ճնշում կգործադրեր Հայաստանի վրա»: «Մնում է շատ քիչ ժամանակ Դմիտրի Մեդվեդևի նախագահության ժամկետի սպառմանը: Մեծ է հավանականությունը, որ նախագահ կընտրվի Վլադիմիր Պուտինը: Պուտինը շատ ջանք չի գործադրելու հակամարտության կարգավորման համար: Ռուսաստանում որոշակի դիմակայություն է ակնկալվում, ուստի մեր հյուսիսային հարևանը կարող է իր գործերով զբաղվել, Մոսկվայից որոշակի ակտիվություն Ղարաբաղի հարցում կարելի է ակնկալել ամռանը»,-ասել է Էլհան Շահինօղլուն:
Քաղաքագետը նշել է, որ ղարաբաղյան բանակցություններն այժմ փակուղի են մտել: