AM
25 February 2012 - 09:52 AMT

Ադրբեջանցիները համառորեն շարունակում են խախտել հրադադրի ռեժիմը

Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, անցած շաբաթվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում արձանագրվել է հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի շուրջ 200 խախտում, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայկական դիրքապահների ուղղությամբ, արձակվել է ավելի քան 900 կրակոց:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, զերծ են մնացել հակառակորդի սադրիչ գործողություններին համարժեք պատասխանելուց և պատասխան քայլեր են ձեռնարկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում: