Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը պարզել է մեկ տարի առաջ Պետերբորո քաղաքի մոտակայքում սպանած եւ հրկիզած մարդու անձը: Ինչպես տեղեկացրել է «Բի-Բի-Սի» գործակալությունը, նա Հովհաննես Ամիրյանն է` հայտնի նաեւ Գեւորգ Գալստյան անվան տակ: 40-ամյա Ամիրյանի անձը հաջողվել է պարզել այն բանից հետո, երբ ոստիկանությունը Բելգիայում գտել է նրա կնոջն ու չորսամյա երեխային: Զոհվածը հարազատներ ունի նաեւ Հայաստանում եւ Ուկրաինայում: Ձերբակալվել է Ամիրյանի սպանության մեջ կասկածվող 26-ամյա մի երիտասարդ, որի անունը չի հրապարակվում: