AM
23 January 2004 - 14:30 AMT

ԻՐԱՔԻ ՖԱԼՈՒՋԱ ՔԱՂԱՔՈՒՄ ԶՈՀՎԵԼ ԵՆ ՀԱՅ ԿԱՆԱՅՔ

Հունվարի 21-ին Իրաքի Ֆալուջա քաղաքի լվազքատան վռա կատարված հարձակման հետեւանքով զոհվել է չորս եւ վիրավորվել` հինգ կին: Ինչպես տեղեկացնում է «Ասոշիեյտեդ պրեսս» գործակալությունը, զոհերը հայեր են եւ ասորիներ, որոնք աշխատում էին մոտակա ամերիկյան ռազմակայանում: