Ապրիլի11-12-ը Բաքվում կկայանա Հայաստանում, Ադրբեջանում եւ Վրաստանում ԱՄՆ դեսպանների ամենամյա հանդիպումը: Ինպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, նախատեսվում է, որ հանդիպման ընթացքում դիվանագետները կքննարկեն մի շարք տարածաշրջանային հարցեր, ինչպես նաեւ Հարավային Կովկասի երեք երկիրների հետ ԱՄՆ հարաբարերությունների ներկա փուլը եւ դրանց զարգացման հնարավորությունները: Նշենք, որ անցալ տարի Հայաստանում, Ադրբեջանում եւ Վրաստանում ԱՄՆ դեսպանների հանդիպումը կայացել էր Երեւանում: