«Լոս Անջելես Լեյքերսի» ակումբի բասկետբոլիստ Քոբի Բրայանտը խփել է Ջորդանի ռեկորդը` դառնալով Աստղերի խաղի ամբողջ պատմության ամենաարդյունավետ խաղացողը: 2012թ Աստղերի խաղին Բրայանտը հավաքել է 27 միավոր և հայտնվել աստղերի առաջին հորիզոնականում:
Աստղերի խաղում Բրայանտն ունի 271 միավոր: Ջորդանը իր կարիերայի ընթացքում հավաքել է 262 միավոր: Բրայանտը շրջանցել է նաև Օսկար Ռոբերտսոնին և Քարիմ Աբդուլ-Ջաբբարին: Բրայանտի համար 2012թ Աստղերի խաղը կարիերայի ընթացքում 14-րդն է:






