AM
27 Փետրվար 2012 - 08:29 AMT

Sprint Cup առաջնության առաջին «Դայթոնա-500» մրցավազքը հետաձգվել է անձրևի պատճառով

2012թ NASCAR Sprint Cup առաջնության «Դայթոնա-500» մրցավազքը առաջին անգամ իր 54-ամյա պատմության մեջ անձրևի պատճառով հետաձգվել է: Կազմակերպիչները որոշել են այն տեղափոխել փետրվարի 27-ին, հայտնում է championat.com-ը:

Հունվարի 26-ին սկսվել է անձրև, որը ստիպել է կազմակերպիչներին հետաձգել մեկնարկը: Անձրևը տեղատարափ չէր, սակայն մրցուղին շատ թաց էր: