AM
27 Փետրվար 2012 - 12:14 AMT

Ավարտվել է Հայաստանի ծանրամարտի առաջնությունը

Երևանում ավարտվել է տղամարդկանց շարքում Հայաստանի ծանրամարտի առաջնությունը: Մինչև 77կգ քաշային կարգում հաղթել է Վանիկ Ավետիսյանը, մինչև 85կգ՝ մինչև 23 տարեկանների Եվրոպայի չեմպիոն և ամառային ունիվերսիադայի ոսկե մեդալակիր Աղասի Աղասյանը:

Մրցաշարի վերջին օրը ելույթ են ունեցել մինչև 95 կգ, 100 կգ և +105 կգ քաշային կարգերում հանդես եկող ծանրորդները: Ինչպես հայտնել է PanARMENIAN.Net-ի թղթակցին Հայաստանի Ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը, չեմպիոններ են դարձել Վահրամ Գևորգյանը, Վարդան Դավթյանը և օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Գոռ Մինասյանը:

Առաջնությունից հետո Հայաստանի տղամարդկանց հավաքականը կսկսի պատրաստվել Եվրոպայի առաջնությանը, որը տեղի կունենա ապրիլի 6-16-ն Անթալիայում: