Ֆրանսիական Վալանս քաղաքի «Հայաստան» միությունը եւ Եվրոպայի հայերի միությունների համաժողովը կազմակերպում են «Սփյուռքի դերը եւ մասնակցությունը Հայաստանի եւ Ղարաբաղի զարգացման եւ անվտանգության ապահովման հարցերում» թեմայով խորհրդաժողով: Ինչպես հաղորդել են «Արմինֆո» գործակալությանը «Հայաստան» միությունից, խորհրդաժողովի աշխատանքին կմասնակցեն Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի համապատասխան նախարարությունների ներկայացուցիչները: Խորհրդաժողովը տեղի կունենա ապրիլի 22-24-ը: