Ռուսաստանի Անվտանգության եւ պաշտպանության ակադեմիան պարգեւատրել է Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին Պետրոս Մեծ 1-ին աստիճանի շքանշանով: Ինչպես տեղզեկացնում է «Ազգ» թերթը, այդ պարգեւին Ա. Աբրահամյանն արժանացել է «ռուսական պետության ամրապնդման եւ զարգացման գործում նշանակալի ծառայություններ մատուցելու եւ անձնական մեծ ներդրման համար»: