AM
27 February 2012 - 17:16 AMT

ICG. ԵԱՀԿ ՄԽ-ն պետք է ակտիվացնի ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ ջանքերը

Միջազգային ճգնաժամային խումբը (ICG) միջազգային հանրությանը, մասնավորապես` ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրներին կոչ է արել ակտիվացնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ ջանքերը, հաղորդում է ICG պաշտոնական կայքը:

Իր զեկույցում կազմակերպությունը նշել է շփման գծում հրադադարի ռեժիմի խախտումների արդյունքում տեղ գտնող դեպքերի հետաքննության համար մեխանիզմի ստեղծման անհրաժեշտությունը: