Մեծ սաղավարտի եզրափակչի կազմակերպիչները նամակ են ուղարկել ՖԻԴԵ նախագահ Կիրսան Իլյումժինովին՝ խնդրելով չեղյալ համարել հավակնորդների մրցաշարի անցկացման ժամկետները: Արդեն հայտարարված ամսաթվերը կվնասեն ուրիշ մրցումներին, այդ թվում՝ Բիլբաոյում կայանալիք եզրափակչին: Բիլբալոյից կազմակերպիչները հաղորդում են, որ նրանց առաջարկին աջակցում են Մագնուս Կարլսենը և Վլադիմիր Կրամնիկը:
Մեծ սաղավարտի եզրափակչի կազմակերպիչները 2011-ի վերջին հայտարարել են, որ մրցուցությունը տեղի է ունենալու սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 13-ը Բիլբաոյում: Ներկա պահին վարկանիշի առաջին տեղը զբաղեցնող և անցած տարվա Մեծ սաղավարտի հաղթող Մագնուս Կարլսենը, 2010-ի եզրափակչի հաղթող Վլադիմիր Կրամնիկը և համաշխարհային վարկանիշի երկրորդ համար Լևոն Արնոյանը պաշտոնապես հրավիրված են Մեծ սաղավարտի եզրափակչին մասնակցելու համար: Եթե հայտարարված ժամկետներն ուժի մեջ մնան, միայն 10 օր կբաժանի երկու մրցումները, ինչը լրջորեն կնվասի Բիլբաոյի մրցաշարին, հաղորդում է chess-news.ru-ն:






