AM
28 Փետրվար 2012 - 09:11 AMT

Դավիթ Հովհաննիսյանը Ջեյմս Օնյանգոյի դեմ պայքարում կպաշտպանի WBC Asian Boxing Council կոչումը

Մարտի 16-ին Կրասնոդարում կկայանա բռնցքամարտի երեկո, որի շրջանակներում կկայանա 7 մենամարտ: Այդ երեկոյի ընթացքում հանդես է գալու նաև հայ բռնցքամարտիկը: Երեկոյի գլխավոր իրադարձությունն է լինելու կիսածանր քաշային կարգում Դավիթ Հովհաննիսյանի և Ջեյմս Օնյանգոյի միջև WBC Asian Boxing Council կոչման համար պայքարը: Ռուսաստանի կրկնակի չեմպիոն Հովհաննիսյանը կպայքարի կոչումը պաշտպանելու համար, հայտնում է box-yfo.ru-ն:

Հովհաննիսյանը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 11 մենամարտ, որոնցից 10-ում հաղթանակ է տարել: Օնյանգոն 12 մենամարտերից 3-ում պարտվել է, մեկն ավարտել ոչ ոքի: