AM
28 January 2004 - 15:27 AMT

ՍԱՆ ՖՐԱՆՑԻՍԿՈԻ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԵՐԺԵԼ Է ԹՈՒՐՔԵՐԻ ՊԱՀԱՆՋԸ` ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀՈՒՇԱՏԱԽՏԱԿԻ ՀԱՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ

ԱՄՆ Սան Ֆրանցիսկո քաղաքի վերադաս դատարանը մերժել է թուրքական կազմակերպությունների հայցը` հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանի հուշատախտակը հանելու պահանջով: Ինչպես տեղեկացրել է «Ամերիկայի ձայն» ռադիոկայանը, խաչի տեսքով հուշարձանը տեղադրվել է 1998 թվականին քաղաքային զբոսայգիներից մեկում: Հուշարձանի ներքեւում տեղադրված հուշատախտակի վրա անգլերենով գրված է. «Այս խաչը կառուցվել է ի հիշատակ մեկուկես միլիոն հայերի, որոնք զոհվել են թուրքական կառավարության ձեռքով 1915-18 թվականներին»: Մերժելով թուրքական կազմակերպությունների հայցը` դատավոր Պոլ Ալվարդոն ընդգծել է, որ հուշատախտակի բովանդակությունը չի հակասում օրենքի հոգուն եւ տառին: