AM
28 Փետրվար 2012 - 10:08 AMT

ECA և ՈՒԵՖԱ-ն պայմանավորվել են օգոստոսին ընկերական խաղեր չանցկացնել

Եվրոպական ակումբների ասոցիացիայի (ECA) ղեկավար Կառլ-Հայնց Ռումմենիգեն, դիմելով կազմակերպության գլխավոր վեհաժողովին, որն անցնում է Վարշավայում, հայտարարել է, որ ECA և ՈՒԵՖԱ-ն պայմանավորվել են օգոստոսին ընկերական խաղեր չանցկացնել:

Սովորաբար օգոստոսին մի օր է ընտրվում, երբ տեղի են ունենում ազգային թիմերի բազմաթիվ երկկողմանի խաղեր: Ասվում է նաև, որ ՖԻՖԱ-ն դեռ չի արտոնել այդ որոշումը, հայտնում է sport-express.ru-ն: