ՈՒԵՖԱ-ն հայտարարել է Եվրոպական ակումբների ասոցիացիայի (ԵԱԱ) հետ նախնական համաձայնության հանգելու և կազմակերպությունների միջև 2012-ի հունիսի 1-ից 2018-ի մայիսի 30-ը Փոխըմբռնման նորացված հուշագրի ստորագրման մասին: Կողմերը հանգել են մի շարք կարևոր հարցերի լուծման, ներառյալ ակումբների սահմանված փոխհատուցումների ավելացումը, ֆուտբոլիստների ապահովագրումը, ովքեր հանդես են գալիս իրենց հավաքականներում:
ՈՒԵՖԱ-ն և ԵԱԱ-ն համատեղ մշակել են միջազգային խաղերի օրացույց, որը հաշվի կառնի ակումբների և հավաքականների շահերը, հաղորդում է ՈՒԵՖԱ պաշտոնական կայքը:
Փոխըմբռնման մասին նորացված հուշագիրը կներկայացվի ՈՒԵՖԱ Կոնգրեսում մարտի 22-ին Ստամբուլում:






