ՖԻԴԵ-ի` մարտի 1-ին հրապարակված ուժեղագույն շախմատային երկրների վարկանիշում Հայաստանը զբաղեցնում է 4-րդ տեղը` իր ակտիվում ունենալով 2659 միավոր: Վարկանիշում հաշվի են առնվել 33 հայ գրոսմայստերների և 22 միջազգային վարպետների արդյունքները:
Առաջին տեղը ցուցակում զբաղեցնում է Ռուսաստանը 2744 միավորով, 2697 միավորով երկրորդ տեղում է Ուկրաինան, իսկ 3-րդ տեղը զբաղեցնում է Չինաստանը 2661 միավորով:
Տասնյակի մեջ մտել են նաև Հունգարիան, Ֆրանսիան, ԱՄՆ-ն, Իսրայելը, Հնդկաստանն ու Ադրբեջանը:






