AM
3 February 2004 - 14:28 AMT

ԱՄՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒՆ ԿՈՉ Է ԱՐԵԼ ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆՆԵՐԻՆ ԸՆԴՈՒՆԵԼ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԲԱՆԱՁԵՎԸ

Ժողովրդավարների կողմից ԱՄՆ նախագահի թեկնածու, Վերմոնթի նահանգապետ Հովարդ Դինը քննադատել է նախագահ Ջորջ Բուշին` հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ հայկական համայնքին տված խոստումները չկատարելու առնչությամբ: Ինչպես տեղեկացնում է Ամերիկայի հայ դատի հանձնախումբը, ԱՄՆ Կոնգրեսին ուղղված նամակում Դինը կոչ է արել կոնգրեսականներին ընդունել ցեղասպանության վերաբերյալ բանաձեւը, որտեղ հիշատակվում է նաեւ հայոց ցեղասպանությունը: Դինը հայտարարել է, որ ցեղասպանության վերաբերյալ բանաձեւը միանգամից կընդունվեր Կոնգրեսի երկու պալատների կողմից, եթե Բուշը ճնշում չգործադրեր Կոնգրեսի ղեկավարության վրա` նպատակ ունենալով խոչընդոտել այդ փաստաթղթի ընդունումը, քանի որ այնտեղ հիշատակվում է հայոց ցեղասպանությունը: