Քանի դեռ Ստամբուլի իշխանությունները փորձում են պարզել փետրվարի 26-ին Թաքսիմ հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի մասնակիցների ինքնությունը, որոնք սադրիչ պաստառներ էին կրում, հայ-թուրքական «Ակոս» թերթը նույնպես դատապարտել է միջադեպը, հայտնում է Hurriyet Daily News-ը: «Սադրիչ խմբերի պաստառները, խոսքերն ու վարքագիծը, որոնք ստվերում են ակցիայի նպատակն ու ոգին, չեն կարող հավանության արժանանալ»,-ասվում է Թուրքիայի ՆԳՆ հայտարարության մեջ:
«Ակոսը» դատապարտել է այդ դրսևորումներն ու «խաղաղության ու կյանքի, այլ ոչ թե վրեժի ու արյան» կոչ արել:
Հայտարարության մեջ նաև ասվում է, որ երբ երկու երկրների ժողովրդները միասին կկանգնեն հրապարակում ու կկիսեն միմյանց ցավը, այն օրը կլինի, երբ նրանք կկարողանան պահպանել միմյանց կայնքը:
«Պատմության ընկալումը չի կարելի փոխել, քանի դեռ առանց որևէ պատճառի վատ վերաբերմունք կա հայերի հանդեպ»,-ասվում է թերթի հայտարարության մեջ Խոջալուի դեպքերին նվիրված փետրվարի 26-ի հանրահավքին Թաքսիմ հրապարակում մասնակցել է մոտ 50 000 մարդ՝ հիմնականում ազերի և թուրք երիտասարդներ: Ցուցարարները հակահայկական բովանդակության պաստառներ են կրել: