AM
3 Մարտ 2012 - 06:22 AMT

Օլիմպիական խաղերին ընդառաջ Սոչիում կստեղծվեն հետիոտնային գոտիներ

Օլիմպիական խաղերին ընդառաջ Սոչիում կստեղծվեն հետիոտնային գոտիներ մոտ 80 կմ երկարությամբ: Առաջին բարեկարգ հետիոտնային գոտիները նստարաններով, աղբամաններով ու ցուցանակներով, դեկորատիվ զարդաքանդակներով ու հատուկ լուսավորությամբ կբացվեն Կրասնայա Պոլյանայում, հաղորդում է interfax.ru-ն:

Նախագծի իրականացումը կմեկնարկի 2013թ., երբ կավարտվի օլիմպիական օբյեկտների ոի ինժեներային ենթակառույցների շինարարությունը:

Հետիոտնային գոտիները նախագծել են ավստրիացի ճարտարապետները՝ այդ նպատակի համար հատկացվել է 1 մլրդ ռուբլի: