AM
8 April 2003 - 15:38 AMT

ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ԿՔՆՆԱՐԿԵՆ ԻՐԱՎԻՃԱԿՆ ԻՐԱՔՈՒՄ

Ապրիլի 10-ին Դուշամբեում ԱՊՀ երկրների Արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստում կքննարկվի իրավիճակն Իրաքում: Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի» գործակալությունը` վկայակոչելով Ռուսաստանի ԱԳՆ-ն, նիստում կարեւոր տեղ կհատկացվի նաեւ ԱՊՀ երկրների հակաահաբեկչական եւ հակահանցագործային համագործակցությանն առչվող հարցերին: