AM
5 Մարտ 2012 - 07:02 AMT

«Դնեպրի» հետ հանդիպմանը Հենրիխ Մխիթարյանը խփել է «Շախտյորի» 1700-րդ գոլը

«Լավ է, որ «Դնեպրի» հետ խաղում արագ հավասարեցրինք հաշիվը: Առավելություն ունեինք երկու խաղակեսերի ընթացքում էլ, սակայն չկարողացանք իրականացնել կարևորագույն պահերը, դրա համար էլ ոչ ոքի խաղացինք»,-ասել է «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով խփել էր իր թրմի միակ գնդակը:

Ֆուտբոլիստի խոսքով, «Դնեպրն» ավելի շատ պաշտպանվում էր, քան գրոհում: Ըստ նրա, հակառակորդը գոհ է 1:1 արդյունքից, իսկ իրենք` ոչ:

Հայ կիսապաշտպանը խփել է «Շախտյորի» 1700-րդ գոլը և խոստովանել, որ իր համար կարևորն այն է, որ թիմը հաղթի: