AM
5 Մարտ 2012 - 07:09 AMT

Դավիթ Նալբանդյանը ATP վարկանիշում նահանջել է 74-րդ հորիզոնականը

Մարտի 5-ին ATP հրապարակել է աշխարհի ուժեղագույն թենիսիստների հերթական վարկանիշային ցուցակը: Արգնետինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը 700 միավորով զբաղեցնում է 74-րդ հորիզոնականը:

Լավագույն թենիսիստների ցուցակը զբաղեցնում է Նովակ Ջոկովիչը` 13310 միավորով, 2-րդ հորիզոնականում է Ռաֆայել Նադալը` 10415 միավորով, 3-րդում` Ռոջեր Ֆեդերերը, որն ունի 8710 միավոր:

Մարտի 8-18 Նալբանդյանը կխաղա BNP Paribas Open մրցաշարում, որը տեղի կունենա Ինդիան-Ուելլսում: Ապա մարտի 20-ապրիլի 1-ը Մայամիում հանդես կգա «Մաստերս» Sony Ericsson Open-ում: