Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրինագիծ շրջանառության մեջ դնելու համար հարկավոր է սպասել նորընտիր խորհրդարանի գումարմանը: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի իշխող «Միություն հանուն ժողովրդական շարժման» կուսակցության գլխավոր քարտուղար Ժան Ֆրանսուա Կոպեն:
Ֆրանսիացի պատգամավորները չեն կարող խորհրդարանի օրակարգում ընդգրկել նոր օրինագիծը, քանի որ ընդհատում են աշխատանքը:
Փետրվարի 28-ին Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը Հայոց ցեղասպանության համար քրեական պատասխանատվություն սահմանող օրինագիծը ճանաչել է ոչ սահմանադրական: Դա հիմնավորվում է նարնով, որ օրենքը հակասում է «Ֆրանսիայի սահմանադրության 33 հոդվածին և խոսքի ազատությանը»:
Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների,այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: Ընդհանուր առմամաբ քվեարկել են 213 սենատորներ, որոնցից 127-ը «կողմ», 86-ը «դեմ»: Օրինագիծը մերժման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք: