AM
6 Մարտ 2012 - 05:21 AMT

Հայ ազատ ոճայիններից ԵԱ-ում առաջինը ելույթ կունենան Դավիթ Սաֆարյանն ու Անդրանիկ Գալստյանը

Այսօր` մարտի 6-ին, Բելգրադում մեկնարկում է Եվրոպայի ըմբշամարտի 2012թ. առաջնությունը: Սկզբում ելույթ կունենան ազատ ոճայինները, իսկ մարտի 9-11-ը` հունա-հռոմեական ոճի ըմբիշները:

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը` Արայիկ Բաղդադյանի գլխավորությամբ Բելգրադ է մեկնել հետևյալ կազմով` Միհրան Ջաբուրյան (55կգ), Արթուր Առաքելյան (60կգ), Դավիթ Սաֆարյան (66կգ), Մուսա Մուրթազալիև (74կգ), Հաջիմուրադ Նուրմագոմեդով (84կգ), Անդրանիկ Գալստյան (96կգ) և Ռուսլան Բասիև (120կգ):

Առաջին օրը ելույթ կունենան մինչև 66 և 96կգ քաշային կարգերի ըմբիշները: