AM
6 March 2012 - 08:13 AMT

Հետխորհրդային երկրները ընդունելություն կկազմակերպեն ՄԱԿ-ին անդամակցելու 20-ամյակի կապակցությամբ

Մարտի 9-ին տեղի կունենա նախկին խորհրդային հանրապետությունների ՄԱԿ-ին անդամակցության 20-ամյակին նվիրված տոնական ընդունելություն: Այդ մասին հայտնում է ՄԱԿ-ի ռադիոն: Ըստ ՄԱԿ-ում Ղազախստանի մշտական ներկայացուցիչ Բիրգան Այթիմովայի, այդ կարևոր իրադարձությունները հետխորհրդային երկրները միասին կնշեն, հայտնում է Vest.kz-ն:

«Տաջիկստանը, Թուրքմենստանը, Ղրղզստանն ու Ղազախստանը Հայաստանի ու Ադրբեջանի հետ համատեղ ընդունելություն են կազմակերպում, որը կկայանա մարտի 9-ին»,-ասել է Այթիմովան: