AM
6 Մարտ 2012 - 10:10 AMT

Բրիտանացի մարզիկները 2012թ Օլիմպիադային պետք է խուսափեն ձեռք սեղմելուց

Բրիտանական օլիմպիական հավաքականի անդամներին խորհուրդ է տրվել խուսափել արտասահմանցի գործընկերների և Օլիմպիադա 2012 բարձրաստիճան հյուրերի ձեռքը սեղմելուց:

Սրա համար հիմք է ծառայել այն, որ ըստ բժիշկների ողջույնի ավանդական ձևը կարող է վարակիչ հիվանդության պատճառ լինել և ի չիք դարձնել Միացյալ թագավորության հույսերը, որ իրենց մարզիկները կարող են հաղթանակի հասնել, հայտնում է newsru.com :

Բրիտանական օլիմպիական ասոցիացիայի գլխավոր բժիշկ Յան Մաքքեդին հայտարարել է, որ անձնական հիգիենան կարող է որոշիչ գործոն դառնալ հաջողության հասնելու հարցում:

Ինչպես սպասվում է, բրիտանացի մարզիկները Օլիմպիադայի ընթացքում կհետևեն իրենց բժիշկների խորհուրդներին: